HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Թայլանդի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ կա և այդ տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական կապերի ակտիվացումը, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը:

Սարգսյանն ու Թայլանդի դեսպանը հայ-թայլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից հեռանկարային են համարել հատկապես ոսկերչության, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Իթթի Դիթբանյոնգը վստահեցրել է, որ պաշտոնավարման տարիներին կանի ամեն հնարավորը միջպետական կապերն առավել սերտացնելու և երկու ժողովուրդների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունն ամրապնդելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter