HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարվեստի նախկին ուսումնարանի շենքը փլուզվել է

Փետրվարի 12-ին` ժամը 05.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ ոչ բնակելի վթարային երկհարկանի շենքի (Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք թիվ 10 շենք, նախկինում` գեղարվեստի ուսումնարան) տանիքն ամբողջությամբ (մոտ 500 քմ) փլուզվել է 1-ին հարկի առաստաղին:

Ելնելով փլուզված տարածքի արտաքին զննումից` զոհեր և տուժածներ չկան:

Փլուզման վտանգի առկայության պատճառով` շինության ներսում զննում չի իրականացվել:

Տեղում իրականացվել է վտանգավոր տարածքի սահմանազատում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Նշենք, որ այս շենքում տակավին վերջերս մարդիկ էին ապրում, որոնց քաղաքապետարանը հետագայում բնակարան հատկացրեց, իսկ փլուզված շենքի հարևան մասնաշենքում դեռևս ապրողներ կան: Նրանց մասին կարող եք կարդալ այստեղ և այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter