HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Էլ փող չեն տա

««Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի շարունակի ծրագրերի ֆինանսավորումը, քանի որ կառավարման որոշ թերացումներ կան ՀՀ-ում: Դա պետք է խթանի, որ ՀՀ կառավարությունն աշխատի ցուցանիշների բարելավման մասով»:

Այս հայտարարությունը երեկ արել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ պարզաբանելով, որ կառավարման թերությունները ներառում են նաեւ ընտրությունների անցկացման, մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման ոչ ազատ պայմանների խնդիրները:

Դեսպանն ընդգծել է, որ եթե Հայաստանի իշխանություններն աշխատեն թերությունները շտկելու ուղղությամբ, ֆինանսավորումը կարող է վերսկսվել: 

Յովանովիչը նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Արագածոտնի մարզ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր կատարած այցից հետո:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter