Հողօգտագործման բաժնի պետը կասկածվում է կաշառակերության մեջ
57-ամյա Կոլյա Խ.-ն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ կնոջը` Ալիսա Ա.-ին պատկանող Երևանի Մառի փողոցի 13 շենքում գտնվող հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը որպես բնակելի տարածքի փոխելու համար երեկ Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ, 51-ամյա Հովիկ Ա.-ն իրենից պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
«Հովիկ Ա.-ն բերման է ենթարկվել, և կատարված հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից իր աշխատասենյակում 1500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստը: Նշված գումարից 600 ԱՄՆ դոլարը նա ներկայացրել է: Մնացած 900 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է Հովիկ Ա.-ի աշխատասեղանի դարակում: Քննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել