Խորհրդակցություն՝ նվիրված 2013 թ. պետգույքի կառավարման ոլորտում կատարած աշխատանքներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված 2013թ. պետական գույքի կառավարման ոլորտում կառավարության աշխատակազմի կատարած աշխատանքներին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետական գույքի կառավարումը հանդիսանում է տնտեսության կարեւոր ուղղություններից մեկը, եւ դրա արդյունավետ իրականացումից մեծապես կախված է առկա ներուժի ճիշտ օգտագործումը եւ զարգացման համար հուսալի նախադրյալների ստեղծումը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել