HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000թ. փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: «Համաձայնագրերի կնքումը բխում է ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը»,- տեղեկացնում է կառավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter