HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության վերջին բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 03-07.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 178.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 7.8 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է  15.0կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման  կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի  ստորաբաժանման աշխատակիցները երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների  որոշումներ:

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950.0 հազ.դր. գումար:                                     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter