Տեառնընդառաջը Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում
Փետրվարի 13-ի երեկոյան ինչպես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում, այնպես էլ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վրդ Սալբիյանը և Տեր Տաթև քահանա Մարուքյանն Սուրբ Խաչ եկեղեցում օրհնեցին նորապսակներին, իսկ եկեղեցու խաչքավոր Պետրոս Գրիգորյանը Աստվածաշունչ մատյաններ նվիրաբերեց նրանց:
Ինչպես տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը, այնուհետև հավարտ Ժամերգության հավատացյալները և հոգևոր դասը տոնական շարակաների երգեցողությամբ դուրս եկան եկեղեցու բակ, որտեղ
Ջավախքի փոխանորդ Հայր Բաբգէն վրդ Սալբիյանի և Սբ Խաչ եկեղեցու խաչքավորի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Ընդունված ավանդույթի համաձայն նորապսակները հայկական դհոլ զուռնայի ուղեկցությամբ շուրջպար բռնեցին խարույկի շուրջ:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել