HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը

Երեկ՝ փետրվարի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter