HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Սերոբ Տեր-Պողոսյանը եւ Ալիկ Սարգսյանի «մարդասիրության թանձրույթը»

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում իրարամերժ կարծիքներ է հայտնել ոստիկանության խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին: (Հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան)

  • Բանակցություններ՝ հասարակության թիկունքո՞ւմ

Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը վերջապես հստակեցրին այն հարցերը, որոնց շուրջ կայանալու են սկսված բանակցությունները: Եվ վերջնականապես պարզ դարձավ, որ նրանց քննարկման միակ առարկան ընտրությունների անցկացումն է: (Հեղինակ՝ Արմեն Առաքելյան)

  • Ծառուկյանը գլխավորում է օլիգարխ պատգամավորների «TOP ցուցակը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական եկամուտներով եւ ունեցած ձեռնարկություններով գլխավորում է ԱԺ օլիգարխ պատգամավորների ցանկը: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • Բողոքում են Արմավիրի ոստիկանների բռնություններից

Ոստիկանության Արմավիրի մարզի աշխատակիցները օպերատիվ տվյալներ իրականացնելիս 2010 թ. փետրվարի 4-ին թմրավաճառի տան մոտ հետեւել են տաքսի ավտոմեքենայի 2 ուղեւորներին: (Հեղինակ՝ Արարատ Դավթյան)

  • Քաղաքապետարանն ու ԴԱՀԿԾ-ն չեն կատարում դատարանի վճիռը

Քաղաքացի Գեւորգ Բաղդասարյանը, չնայած նոտարով հաստատված պայմանագրի, կադաստրի կողմից տրված վարձակալության վկայականի ու օրինական ուժ ստացած դատավճռի առկայությանը, չի կարողանում քաղաքապետարանից հետ ստանալ իրեն տրված տարածքը: (Հեղինակ՝ Վահե Սարուխանյան)

  • Քաղաքացին չգիտի, թե արդարություն գտնելու համար ու՞մ դիմի

2011 թ. հուլիսի 7-ին «Հետքի» ինտերնետային կայքում հրապարակված «Քաղաքացին ներկայացնում է ապացույցներ, սակայն քրեական գործ չեն հարուցում» հոդվածին չի արձագանքել ոչ մի պատկան մարմին: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • 3 մլն 264 հազար դրամի պահանջ՝ Իջեւանի հեռուստաընկերությունից եւ լրագրողից

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ ընկերության եւ Կոթի գյուղում հաշվառված, սակայն փաստացի Իջեւան քաղաքում բնակվող, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ: (Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան)

  • «Ա. Շիրոյան» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի». գործարարը փորձում է վերականգնել պարտաճանաչ վարկառուի իր բարի համբավն ու կրած կորուստները

«Թաիս» կահույքի սրահն արդեն մեկ տարի է՝ չի գործում: Գյումրեցի գործարար Արա Շիրոյանն իր բիզնեսի ձախողման ու սնանկացման մեջ մեղադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին: (Հեղինակ՝ Երանուհի Սողոյան)

  • Կապանցիները «լվացքի ջու՞ր» են խմում

Արդեն մի քանի տարի է՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի խանութներում տեղումների օրերին ամենաշատ սպառվող ապրանքը շշալցված ջուրն է: Քաղաքում ջրի մաքրությունը ուղիղ համեմատական է տեղումների հետ: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • Արեւելյան գործընկերության ծրագիրը եվրոպական տարածությունը միակողմանի օգտագործման միջոց չէ

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ Եվրանեստում Հայաստանի պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ

  • ԱԳԾ-ի հաջողությունը կախված է երկրի՝ Եվրոպային ինտեգրվելու շահագրգռությունից

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հարցազրույցը Հումանիտար հետազոտությունների ընկերության նախագահ Ավազ Հասանովի հետ

  • Պատմամշակութային հուշարձանը՝ Աֆրիկյանների տունը, կարող է փլուզվել. ո՞վ է պատասխանատու

Տերյան փողոցի 11-13 շենքն ընդգկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան: Սակայն այն իրականում խանգարում է ազգային «էլիտայի» որոշ ներկայացուցիչների բիզնես պրոյեկտին: (Հեղինակ՝ Արարատ Դավթյան)

  • Ո՞րն է ՀՀ մշակույթի նախարարի պետական լեզուն

Այս շաբաթ հասարակության ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը մի քանի օր առաջ իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել հայ բլոգերների հետ: (Հեղինակ՝ Մերի Միքայելյան)

  • Նա ազգանունը չի փոխել եւ իրավաբանից դարձել է կոշկակար

Հատուկ կոշիկ կարելու իր «Զինգեր» մեքենայով է հպարտանում կոշկակար Էդիկ Համբարյանը: «Սրանից Քոբուլեթում չկա: 180 տարեկան է»,- ասում է նա: 46-ամյա Էդիկ Համբարյանն արդեն 20 տարի է՝ կոշիկ է կարում Աջարիայի ծովափնյա Քոբուլեթ քաղաքում: (Հեղինակ՝ Քրիստինե Աղալարյան)

  • Երբ հավաքարարի աշխատանք ունենալը հեռավոր երազանք է

Գյումրիում մի փողոց կա, որտեղով երկու օր շարունակ անցնելիս նկատում էի Սահականույշ Խաչատրյանին դստեր՝ Շուշանիկի հետ: Նրանք ամեն օր բացում են փայտե քարուքանդ դարպասի դուռը ու գլուխները դուրս հանում՝ անցող-դարձողին նայելու: (Հեղինակ՝ Անի Հովհաննիսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter