HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Քոչարյանը կուսակցությու՞ն է բացում

Քաղաքական շրջանակներից թերթին հասած տեղեկություններով՝ մինչեւ սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու. իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ. Քոչարյանին եւ ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին՝ ասվում է, որ Քոչարյանի կուսկացությունը հնարավոր է ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Երեկ թերթի հարցին, թե ճի՞շտ է, որ մինչեւ սեպտեմբեր կուսակցություն եք ղեկավարելու, Վարդան Օսկանյանը բացասական պատասխան է տվել. «Դա ճիշտ չի»: «Հրապարակի» դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասել է. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter