HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-իրանական լրատվամիջոցների հանդիպում` Իրանում

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ –իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:

Հանդիպմանր մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:

Նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Սպահան քաղաք:

Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջև քննարկվելու և ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՌԱՀ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter