HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». առ կալոշիս թայը

«Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել: Ձեր կոշիկի ձախ թայը հանեք դնեք վարչապետ՝ ավելի լավ կաշխատի այս պետությունը»,- հայտարարել է Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անել Հայաստանի տնտեսական վիճակը շտկելու համար:

«ՉԻ»- Հրանտ Բագրատյանն, իհարկե, փոքր-ինչ չափազանցնում է. իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու պետք է վարչապետի պաշտոնում նշանակել հատկապես կոշիկի ձախ թայը (Տիգրան Սարգսյանի վերջին ելույթներն ապացուցում են, որ աջ թայը նույնպես միանգամայն բարեհաջող կերպով կփոխարինի նրան): Երկրորդ՝ պրն Սարգսյանին կարող են փոխարինել ոչ բոլոր կոշիկները. դրանք պիտի լինեն կաուչուկե ներբաններով, սուրքիթ՝ ծակ-ծակ եւ առնվազն 42 «ռազմերի»: Բայց նույնիսկ այդ պայմանների ապահովման դեպքում պրն Բագրատյանի առաջարկը մեզ փոքր-ինչ անիրատեսական է թվում: Համենայնդեպս առ այսօր մեզ չի հանդիպել որեւէ իրեն հարգող կոշիկ, որը «Հայլուրով» հարցազրույցներ կտար, անմեղսունակ ժպիտով կներկայացներ վիճակագրական տվյալները եւ կատակներ կաներ արտագաղթի թեմաներով:

Մի խոսքով՝ Հրանտ Բագրատյանը երեւի պադոշն է նկատի ունեցել:  

Մեկնաբանություններ (2)

Baron
Hetevum em ays hakamartutyan@ u hishum goxovrdakan xosq@ - caxr caxr ur es gnum , gnum em caxr anem. Ete mek urishn ayspes artahaytver miguce lurj @ndunei, bayc erb ays ameni masin xosum e vordz koverov var u canq anox naxkin vay varchapet@miayn mi harc e arajanum-Es mard@ inqn e himar te mez e himari tex dnum? Imijayloc nerkayis varchapetn el mi bari ptux chi ekusn el irar arjen mi koshiki errku tayeri pes
Baron
Hetevum em ays hakamartutyan@ u hishum goxovrdakan xosq@ - . Ete mek urishn ayspes artahaytver miguce lurj @ndunei, bayc erb ays ameni masin xosum e vordz koverov var u canq anox naxkin vay varchapet@miayn mi harc e arajanum-Es mard@ inqn e himar te mez e himari tex dnum? Imijayloc nerkayis varchapetn el mi bari ptux chi ekusn el irar arjen mi koshiki errku tayeri pes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter