HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերով

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն հայտնեց փետրվարի 12-ին Երևանում հանրային ակցիանլուսաբանելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի առնչությամբ:

«Լրագրողի նկատմամբ բռնությունն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարտավոր են աջակցել և պաշտպանել լրագրողներին, ուժ են կիրառել նրանց դեմ», - Միյատովիչը գրել է ՀՀ իշխանություններին ուղղված գրության մեջ:

Ըստ հաղորդումների՝ համապատասխանաբար «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am լրատվական պորտալի լրագրողներ Անի Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը ոստիկանների կողմից հարձակման և բերման էին ենթարկվել ու քիչ անց ազատ արձակվել: Ոստիկանությունում գտնվելու ընթացքում ոստիկանները խուզարկել են լրագրողներին և նրանց տեսախցիկներից ջնջել բոլոր տեսանյութերը:

«Ես կոչ եմ անում իշխանություններին միջադեպի կապակցությամբ իրականացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն ու անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անհարիր վարքագիծը կանխելու համար», - գրել է Միյատովիչը:

Դեկտեմբերին Միյատովիչը իշխանությունների մոտ բարձրացրել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանի գործը, որը ըստ հաղորդումների բերման և բռնություն էր ենթարկվել ոստիկանների կողմից Երևանում հանրահավաքի լուսաբանման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter