«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն էլ դեմ չէ
Հուլիսի 1-ին Ծաղկաձորում կայացած ընդհանուր ժողովից հետո Հայ հեղափոխական դաշնակցությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ համակարգային փոփոխությունների պետք է հասնել հերթական ընտրությունների միջոցով:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է, թե հաղորդագրության մեջ թերեւս վրիպակ է եղել: Պարզվում է՝ ՀՅԴ-ի համար սկզբունքային հարց չէ՝ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ: Ռուստամյանը հայտնել է, որ իրենց բանաձեւում նշված է, որ Դաշնակցության քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստությունն է: «Մենք գնում ենք ընտրությունների, հերթական-արտահերթի մասին չէ խոսքը. մենք գնում ենք առաջիկա համապետական ընտրություններին: Եթե ընտրությունները կլինեն արտահերթ, դրան մենք կողմ ենք, դեմ չենք: Մենք ասում ենք, որ պետք է, ամեն ինչ նկատի ունենալով, պատրաստ լինենք ընտրություններին, դրանք լինեն հերթական, թե արտահերթ»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել