HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական եւ հնարովի հերոսներ

Վան Սեբաստացի

Մի քանի օր է, ինչ համացանցում լայնորեն քննարկվում է Armnews հեռուստաընկերության կողմից պատրաստված ապազգային մի տեսանյութ` դառնալով այսպես կոչված հիթ, մեր ժամանակների «հերոսների»` գողականների մասին: Լրահոսի այս լավայի մեջ այսօր դժվար է գտնել մի նյութ, որը կես օրվա կյանք ունի, իսկ այս «բեսթսելլերը» տիրաժավորվում է կայծակնային արագությամբ, արտատպվել է տասնյակ կայքերի ու բլոգերների կողմից: Սա մեր առօրյայի համար ոչ այլ ինչ է, քան ազգադավություն` բառի բուն իմաստով: Բացատրեմ` ինչու եմ այդպես համարում: Մի քանի օր առաջ նշվեց Արցախյան պատերազմի իսկական լեգենդար հերոս Պետոյի ծննդյան օրը, որի մասին եղան նաև տեսագրություններ, որոնք սակայն չտարածվեցին նման քանակով: Մենք այսօր ամենուր բողոքում ենք մեր կյանքից ու առօրյայից` մեղադրելով մեր թաղային ոստիկանից մինչև Հիսուս Քրիստոսին, ոչ մեկին չենք խնայում, բայց մի պարզ բան չենք հասկանում, որ արժեքային համակարգի, դաստիարակության պատճառով են առաջին հերթին մեր այս խնդիրները: Չենք հասկանում, որ մեր կյանքը վատացել է, մեր շուրջը անտարբերություն է, մեր մեջ սպանություններ ու դավաճանություններ են, քանի որ պաշտում ենք կեղծ հերոսների:

Կոնկրետ այդ չարաբաստիկ հերոսի մասին տրված նյութերին, բարեբախտաբար, լավ տեղյակ եմ: Նույն 1993 թ. այդ օրերին ես անձամբ պառկած եմ եղել հանրապետական հիվանդանոցում, որտեղ իմ հետ պառկած էին նաև բազում ազատամարտիկներ ու նաև սովորական քաղաքացիներ Արցախից, որոնք Ստեփանակերտի ռմբակոծությունից էին տուժել: Եվ հենց այդ օրերին Հանրապետական հիվանդանոցն անգամ լույսի խնդիր ուներ, չկար շուրջօրյա լույս, լինում էին անջատումներ, անգամ` հիվանդանոցում:

Ինչ մնում է զենքեր Ղարաբաղ ուղարկելուն, դա ուղղակի էժանագին սուտ է, ոչ մի հատիկ փամփուշտ այդ ժամանակ գողական աշխարհի կողմից կոնկրետ առաջնագիծ չի հասել: Հնարավոր է` նման զենքեր բերվել են Հայաստան, բայց դրանցով ավելի շատ ասֆալտի հերոսներ էին զինվում ու երեկոյան անլույս Երևանում տրասերներ էինք շատ տեսնում: Կամ ավելի շատ դրանցով Երևանում դիակներն էին ավելանում: Նույնիսկ որոշակի նշանակալի քանակի համազգեստ ու հանդերձանք չի եկել որևէ մի գողականի կողմից: Բոլոր հիմնական մատակարարները վաղուց են հայտնի, բոլորը գիտեն, թե ոնց էին Հայաստան որոշակի քանակության հանդերձանք բերում օրինակ` Մոսկվայից ու Ռոստովից կամ Փարիզից ու ԱՄՆ-ից: Դրանք կռված տղաները շատ լավ գիտեն, ու Մոնթեն պատահական չէր Քարվաճառի ազատագրումից հետո կոչ անում կոշկներ ուղարկել:

Իսկ խորվաթական էժանագին ատրճանակ-գնդացիրը ներկայացնել որպես ամերիկյան հատուկ ծառայությունների բացառիկ զենք, որից մի քանի հատիկ կար, ամենածիծաղելին է: Պարոնայք, ամոթ ու մեծագույն սխալ մեր իրականության ու սերունդների առաջ: Հայ ազգը մտավորականների ու իրական հերոսների պակաս երբեք չի ունեցել, գալիք սերունդի հանդեպ ոճիր եք գործում: Մի քանի տարի առաջ նույն հեռուստաընկերության ղեկավարը լավ կոչ էր անում երիտասարդ լրագրողներին հասարակության մեջ գտնել ու ցույց տալ իրական հերոսներին:

Լուսանկարում` Պետրոս Ղևոնդյան (Պետո)

Մեկնաբանություններ (1)

hayk
duq chq gtnum vor dzer hodvac@ teri e ,aveli shut miayn naxaban e . vorpeszi nyut@ bavararer vernagri gone nvazaguyn pahanjin, apa petq e hnchecneiq gone mek hnarovi herosi anun. mardiq nman anunner shat giten, usti dzer hodvac@ vocinch chi asum, ev miangamayn animast e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter