HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». անհրաժեշտ է երկխոսել ԱԺ ընդդիմադիրների հետ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Առավոտին» հայտնելով իր վերաբերմունքը կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսություն ծավալելու ԵԽԽՎ համազեկուցողի կոչի վերաբերյալ, ասել է. «Շատ նորմալ եմ վերաբերվում: Աքսել Ֆիշերը՝ որպես եվրոպական քաղաքականության ներկայացուցիչ, շատ լավ հասկանում է, որ իրական քաղաքական ուժերը, որպես կանոն, ներկայացված են լինում խորհրդարանում: Որքան էլ ընտրությունները կեղծվեն, այնուամենայնիվ, որոշակի հեղինակություն ունեցող ուժերը ներկայացված լինում են: Իր համար ակնհայտ է, որ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն՝ որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, բնականաբար, ունեն իրենց կշիռը եւ ազդեցությունը հասարակության մեջ, ուստի նաեւ հենց այդ ուժերի հետ է անհրաժեշտ, որ իշխանությունը փորձի երկխոսել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter