HY RU EN

Անի Հովհաննիսյան

Սարգիս Հակոբյանի դատին դատախազը չներկայացավ. (Տեսանյութ)

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Առաջին դատալսումից ուշացել էին Սարգիս Հակոբյանն ու մեղադրող, Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վ. Լազարյանը: Վերջինս դիմել էր Գավառի դատարանի նախագահ, դատավոր Աղվան Պետրոսյանին՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանում նիստի է եւ խնդրում է հետաձգել դատը մեկ այլ ժամի՝ հաշվի առնելով Երեւան-Գավառ հեռավորությունը: Դատավոր Աղվան Պետրոսյանը դատը հետաձգեց 1 ժամով:

Երկրորդ դատալսումը սկսվեց հետաձգմամբ՝ կրկին հաշվի առնելով մեղադրող կողմի բացակայությունը: Սարգիս Հակոբյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա Փետրվարի 24-ին:  

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի