HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հստակեցվել է խնամքի տրամադրման կարգը

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ այսուհետ  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (տուն-ինտերնատ) ուղեգրումն իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները:

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրու և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ),  կարող են դիմել (նաև՝ նրանց լիազոր անձինք) իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն («Փարոս»):

2014 թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել և հստակեցվել է   քաղաքացիների՝  տուն-ինտերնատ  ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու և դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը: 

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter