HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ  կապված հարցեր: 

Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) կազմակերպության ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter