HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր օրենք. «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին»

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվեց եւ ի գիտություն ընդունվեց  ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:  Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի  ղեկավար Վահրամ Կաժոյանը  տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի  կառավարություն:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության  մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն`  Հայաստանն առաջին անգամ դասվել է  երկրների 1-ին խմբում, ինչը բոլոր շահագրգիռ կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքն է:  

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը տեղեկություններ ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» նոր օրենքի նախագծի մասին` նշելով, որ փաստաթղթի  նպատակը  թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, ինչպես նաեւ աջակցության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրման ապահովումն է: Նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ: Վ. Կաժոյանը տեղեկացրեց, որ  փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբին (ԳՐԵՏԱ-ի) եւ ԱՄՆ պետքարտուղարությանը` փորձագիտական գնահատականների ստացման համար: Խորհրդի նիստին ներկա ԳՐԵՏԱ-ի փորձագետը որոշ նկատառումներ ներկայացրեց նախագծի վերաբերյալ: Փոխվարչապետն առաջարկեց  փաստաթուղթը լրամշակել` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ այն եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի մասին  լավագույն լրագրողական աշխատանքների ընտրության ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպմանը: Որոշվեց, որ 2013 թ. աշխատանքների ընտրության մրցույթը կհայտարարվի փետրվարի վերջին:

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter