HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ-ում քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի  զեկույցում նշվեց, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչև ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ  ներկայացնեն պետական կառավարման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց  հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ:

Խորհրդակցության ավարտին նշվեց, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան` ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:

Տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter