
Կիևում հրադադարը խախտվում է հրազենով (Տեսանյութ, քարտեզ)
Երեկ և դրան նախորդող գիշերը ամենաարյունալին էին Կիևի համար՝ 1944 թ-ից ի վեր: 24 ժամում զոհվեց 26 մարդ: Իրավիճակը էլ ավելի ծանր էր շրջաններում:
Կիևում
Քաղաքում շարունակում է տիրել փաստացի ռազմական դրություն: Մետրոպոլիտենը չի աշխատում, փողոցներից շատերի վրա բարիկադաներ են (այդ թվում` Կիև մտնող մայրուղիների վրա):
Ի հեճուկս հրադադարի մասին պայմանավորվածության՝ կենտրոնում շարունակվում էին ծանր մարտերը: Ընդդիմությանը այսօր առավոտյան հաջողվեց Եվրոմայդանից (Անկախության հրապարակից) հետ մղել ոստիկանությանը, սակայն դա արվեց հրազենի օգտագործմամբ: Փախուստի ժամանակ ոստիկանությունը թողնում էր զրահաբաճկոններ և այլ հատուկ միջոցներ:
Զոհերի քանակն անցել է 30-ից: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում երևում է ընդդիմության տրամդրվածության լրջությունը:
Այս պահին Կիևի Գրուշեվսկու փողոցի վրա փոխհրաձգություն է:
Շրջաններում
Թեև Կիև մտնող բոլոր մայրուղիների վրա ոստիկանությունը բարիկադներ է կառուցել, այնուամենայնիվ, շրջաններից մարդկանց հաջողվում է մտնել քաղաք և գալ Եվրոմայդան:
Արևմտյան Լվովում երեկ ընդդիմությունը գրոհով վերցրեց անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության բոլոր շենքերը և մի զորամաս: Զորամասի զենքն ու զինամթերքը որոշվեց դեռևս չվերցնել: Ընդդիմադիրները Ճանապարհային ոստիկանության մեքենաներով պարեկություն են անում քաղաքում:
26 շրջաններից 8-ում ընդդիմությունը գրոհով վերցրել է շրջանային ադմինիստրացիները, ոստիկանության և ազգային անվտանգության շենքերը:
Խմելնիցկայի շրջանում ընդդիմադիրները ձերբակալել են նահանգապետին: Որոշ քաղաքներում ոստիկանությունը հայտարարում է ընդդիմության կողմը անցնելու մասին:
Երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ:
Լուսանկարը՝ www.telegraph.co.uk-ից:
Մեկնաբանել