
“МВД России”-ն Կիևում
Ինչպես հայտնեցինք, այս պահին Կիևում ոստիկանության և ընդդիմության միջև փոխhրաձգություն է, իսկ ոստիկանությունը, փախուստի դիմելով, ազատել է Եվրոմայդանի նախկինում վերցված հատվածները:
Հրաձգություններից մեկի ընթացքում լրագրողները կարողացել են Ռուսաստանի դրոշով համազգեստով զինված մի մարդու լուսանկարել: Այդ նկարը արագ տարածվեց սոցիալական ցանցերով:
Իսկ Gazeta.ua-ի հաղորդմամբ, ոստիկանության նահանջներից մեկի ժամանակ ընդդիմադիրները կարողացել են պոկել մի ոստիկանի համազգեստի` “МВД России” գրառումով «շեվրոնը» (պիտակը), ինչը գալիս է ապացուցելու, որ Ուկրաինայի ընդդիմության դեմ գործում են նաև ռուս ոստիկանները: Այդ շեվրոնը ցուցադրվեց Եվրոմայդանի բեմահարթակից:
Թեև ընդդիմությունը դեռ վաղուց էր պնդում, որ իրենց վրա կրակողները Ռուսաստանի ոստիկաններն են, ապացույցները միայն երեկ երեկոյան հայտնվեցին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել