HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը քննարկել է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ մանրամասներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում կառավարությունը կայացրել է մի շարք որոշումներ՝ այդ թվում սահմանել Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները: Կկարգավորվեն ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները:

Կառավարությունը որոշեց նաեւ մշակել Հայաստանի ազգային բրենդը, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ինչպես նաեւ կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր: Որոշվել է Օպտիմալացնել  հարկային մարմնի կառավարման համակարգը, հեշտացնել ՀԴՄ վիճակահանության ընթացակարգը: Մարտի 9-ին տեղական կառավարման մարմինների ընտրություն կանցկացվի ավելի քան 50 համայնքում: 

Կառավարությունը որոշել է նաեւ պատասխանատվություն նախատեսել գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների անհարկի ձայնային ազդանշանի արձակման համար: Իսկ օտարերկրյա մարզիկները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից՝ Համահայկական խաղերին մասնակցելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter