Հուլիսի 27-ին՝ ժամը 20.30-ին, Կենտրոնական բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մշակումն արգելված թմրանյութեր կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու կասկածանքով հուլիսի 27-ին՝ ժամը 21.00-ին, Մովսես Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 54-ամյա Դավիթ Ա.-ին, որը խոստովանել է, որ ինքը ս.թ. մարտին իր տնամերձ հողամասում ցանել և աճեցրել է մշակումն արգելված կանեփանման բույսեր:
Տան բակից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 250 գ կշռով կանաչ զանգված: Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել