Մոմավառություն Գյումրիում
Արսեն Վարդանյան
Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի խումբ երիտասարդներ: Նախաձեռնությունը «Գյումրու երիտասարդական խորհրդին»-ն էր, նպատակը՝ աջակցություն ու զորակցություն հայտնել Ուկրաինայի ժողովրդին: Մոմավառության մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը նկատեց, որ, ցավոք, Ուկրաինան հայտնվել է փակ դռների ու փակ պատուհանների առաջ, ինչպես հիմա իրենք են կանգնած հյուպատոսարանի փակ դռների առջեւ:

«Մենք ցավում ենք զոհվածների համար ու մեր զորակցությունն ենք հայտնում վիրավորներին: Շուտափույթ ապաքինում նրանց»,- ասաց մոմավառության մասնակիցներից Գեդեոն Սիմոնյանը: Կարեն Պետրոսյանի առաջարկով ներկաներն աղոթեցին վերջին երկու օրերին Մայդանում զոհվածների հոգու խաղաղության համար:

Ի դեպ, արքեպիսկոպոս Արտակ Սմբատյանի անունը կրող փողոցում գտնվող Ուկրաինայի հյուպատոսարանի շենքի վրայից բացակայում էր ցուցանակը: Որեւէ մեկին հայտնի չէր, թե ուր է տեղափոխվել եւ որ հասցեում է գործում կառույցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել