HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեմ եմ»-ի քննարկումները՝ 2 ժամից

«Դեմ եմ» թիմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Տեղեկացնում ենք, որ այսօր 22.02.2014-ին ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենան արդեն ավանդույթ դարձած «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հանրային քննարկումները: Քիչ ուշացումով մեզ կմիանան ՀՀ տարբեր մարզերից ժամանած Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցներ, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը ու բողոքը արտահայտեն` գնալով ավելի մեծացող ճնշումների դեմ:

Նշենք որ, վերջին շրջանում Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցների վրա մեծացել է անուղղակի ճնշումը կենսաթոշակային ֆոնդերի ընտրության հետ կապված, որը գնալով վերածվում է կարծես թե թաղային մակարդակի խոսակցությունների, ուլտիմատումների, և սպառնալիքների: Նշենք որ, որոշ աշխատակիցներ արդեն իսկ չդիմանալով ճնշումներին ստիպված ընտրել են ֆոնդեր, իսկ որոշ համարձակներ, որոնք դեռ կարողանում են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար այսօր մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիք ունեն»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter