Օբաման եւ Պուտինը մեկ ժամ խոսել են Ուկրաինայի ապագայի մասին
Ուրբաթ օրը Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Ուկրաինայի ապագա քաղաքական իրավիճակի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի իշխանությունների եւ ընդիմության համաձայնության մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է. «Նախագահները փոխանակել են տեսակետներ՝ Ուկրաինայում քաղաքական պայմանագրի իրականացման եւ երկրի տնտեսական իրավիճակի կայունացման վերաբերյալ: Ինչպես նաեւ անհրաժեշտ ռեֆորմների կիրառում՝ հետագա բռնություններից ու բախումներից խուսափելու վերաբերյալ»:
Բացի Օբամա-Պուտին հեռախոսազրույցից` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նաեւ Ուկրաինայի 3 ընդդիմադիր առաջնորդների հետ, իսկ պաշտպանության նախարար Չաք Հագելը նամակագրություն է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ:
Ուկրաինայի իշխանության եւ ընդդիմության միջեւ պայմանագիրը՝ կազմված Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի աջակցությամբ, չի հակասում մինչ այդ ԱՄՆ-ի առաջարկած պայմաններին, սակայն Ռուսաստանն այն դեռ չի ստորագրել:
Օբաման նշել է, որ նա մեծ տարբերություն չի տեսնում Ուկրաինայի եւ Սիրիայի միջեւ, քանի որ երկուսն էլ արտացոլվում են «Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի սառը պատերազմի խաղատախտակին»:
Լուս՝ Ալեքսանդր Նեմենով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել