HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Արտագաղթի ֆինանսական բաղադրիչը

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա փետրվարին հունվարի համեմատ Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ծավալն աճել է 16.3 տոկոսով, իսկ ահա հակառակ ուղղությամբ (Հայաստանից Ռուսաստան) աճը կազմել է 75.4 տոկոս:

«ՉԻ» - Խոսքը, հիշեցնենք, ֆիզիկական անձանց փոխանցումների մասին է, այսինքն` գրեթե կապ չունի բիզնեսի հետ: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարների ծավալն աճել միանգամից 75.4 տոկոսով:

Համապատասխան ուսումնասիրություններ հազիվ թե արված լինեն, բայց ամենայն հավանականությամբ, հիմնական պատճառն արտագաղթն է: Եթե մեկն այստեղ ունեցած-չունեցածը վաճառում է և տեղափոխում Ռուսաստան, բնականաբար, իր հետ այդքան կանխիկ գումար չի տանում. փոխանցում է Ռուսաստանում ապրող որևէ բարեկամի, հետո գնում ու այնտեղ ստանում այդ գումարը: Փաստորեն, հենց այդ «ցուցանիշն» է աճել 75.4 տոկոսով:

Կամ գուցե Հայաստանում կյանքն այնքան է լավացել, որ արդեն Ռուսաստանում ապրող մեր բարեկամների՞ն ենք օգնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter