Ուկրաինան այլեւս խորհրդարանական-նախագահական երկիր է
Քիչ առաջ Ուկրաինայի Գերագույն Ռադան վերջ է դրել Յանուկովիչի դիկտատորական լիազորություններին եւ ընդունել է 2004թ. Սահմանադրությանը վերադառնալու մասին բանաձեւը: Այսպիսով՝ Ուկրաինայում կգործի կառավարման խորհրդարանական-նախագահական ձևը:
Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ է ընտրվել ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը՝ 288 կողմ քվեարկությամբ: Նա նշել է, որ 2004թ. Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարություն ձևավորել՝ առանց նախագահի մասնակցության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել