HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Ռուստամյանը բացատրեց

Արմեն Ռուստամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինչ է նշանակում այսօր Ազգային ժողովի դահլիճում իր կողմից հնչեցված «չաթլաղ» բառը: Ըստ պատգամավորին` Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանում հստակ սահմանված է այդ բառի նշանակությունը, այն է՝ «ճաք տված»:

Նշենք, որ կառավարությանը անվստահություն հայտնելու հարց առաջ քաշած պատգամավորների նախաձեռնության մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել էր հետեւյալ կերպ. «Ղալաթ են արել»: Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավորը նախարարին պատասխանեց նույն բառապաշարով. «Ղալաթ ես անում, չաթլաղ»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ դահլիճում արտաբերած բառը իր ոճը չէ, սական արդարադատության նախարարը, եթե իր բարձունքում լիներ եւ հարգանքով խոսեր ժողովրդի քվեով ընտրված 53 պատգամավորի մասին, ապա այդ բառապաշարը օգտագործելու կարիք չէր լինի:

«Պետք է վերջ տրվի նման երևույթներին, եւ պաշտոնյաները` լինեն նախարար, պատգամավոր, թե վարչության պետ, պետք է հասկանան, որ այդ պաշտոնը իրենց տանից չեն բերել: Եթե իրեն թվում է` մենք չենք տիրապետում այս բառապաշարին, ապա շատ է սխալվում»,-ասաց Արմեն Ռուստամյանը` հույս հայտնելով որ այլեւս նման բառապաշարով պատասխանելու կարիք չի լինի:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Ռուստամյանն այնքան էլ ազնիվ չի մեկնաբանում Մալխասյանցի բառարանի բացատրությունը: Հայերենում այդ բառը նշանակում է ոչ թե «ճեղք տված», այլ «իգական սեռական անդամ», որն օգտագործվում է որպես անարգական, անվայել խոսք: Իսկ տաճկերենում (իմա` թուրքերենում և ոչ թե տաջիկերենում, ինչպես գրել էր կայքերից մեկը), որտեղից հայերեն է մտել այդ բառը, նշանակում է «ճեղք, ճեղքվածք»: Բայց սա չի նշանակում, որ հայերենում էլ է նույն իմաստով: Սա էլ բառարանի համապատասխան էջի հղումը. http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6&pageNumber=1177&query=%D5%B9%D5%A1%D5%A9%D5%AC%D5%A1%D5%B2

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter