HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Վահան Հովհաննեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

«Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական  և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:  

Շնորհավորելով դեսպանին Նախագահ  Գաուկը հույս հայտնեց, որ  Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter