HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:

Մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավել են Ռուսաստանը ներկայացնող 2 թիմերը:

Վարժարանի սաները Հայաստան են վերադարձել փետրվարի 23-ին: Իսկ այսօր` փետրվարի 24-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր տողան, որի ընթացքում հավաքական թիմի անդամները վարժարանի հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքների` կարճատև արձակուրդների: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

Մեկնաբանություններ (1)

Karen
Ապրեք տղերք անցած անգամ էլ էիք ոնց որ առաջինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter