HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն պահանջելու է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել «Նաիրիտի» համար. սատարողները կհավաքվեն ԱԺ-ի մոտ

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանկավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

«Վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակաման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Մենք սատարում ենք «Նաիրիտի» աշխատակիցներին, որոնք փետրվարի 12-ին իրենց պահանջները ներկայացրեցին ՀՀ նախագահին, և միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլորին` ս/թ փետրվարի 25-ին, երեքշաբթի, ժամը 14:00 լինել Ազգային ժողովի մոտ, Բաղրամյան 19, միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով»,- հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

Մեկնաբանություններ (1)

ՈՐՈՏԱՆ!
,,Նաիրիտը,, քանդել լափել են, այդ արդեն զռացող գործ է, որի մասին բազմիցս գրվել է ,,Հետքում,, Ներկայումս Որոտանն է հոշոտվում, իր ջրամբարներով միեւնույն կաշալոտների կատարմամբ (ինչպես սեւանի կասկադը վախտին հորով-մորով արեց քոչը:) ՈՐՈՏԱՆԻ ՀԱՐՑԸ եւս պետք է անհապաղ քննարկման առարկա դարձնել - թերեւս հնարավոր լինի փրկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter