Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին
2014 թվականի փետրվարի 21-ի նիստում, քաղաք Երևանում քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 6.1-րդ, 8-րդ կետերով և 100-րդ հոդվածով, դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ ընտրեց:
Սամվել Վլադիմիրի Օհանյանին` ՀՀ վճռաբեկ դատարան,
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանին` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
Արա Էդուարդի Բաբայանին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան,
Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին` Մարզերի ընդհանուր իրավասության դատարան,
Արմեն Օնիկի Խաչատրյանին` Մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել