HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողեցիները աղբահեռացման սեփական մեթոդներն ունեն

Լուսինե Փարսադանյան

ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչները կենցաղային աղբը թափելու տեղ չունեն: Նրանցից յուրաքանչյուրը աղբահեռացման սեփական մեթոդն ունի` «իմ դռանը տեղ ունեմ, ընդեղ եմ լցնում, վառում ու վերջ», «իմ բախչում փոս եմ փորում, լցնում մեջն ու ծածկում», «ձորում թափում ենք, ջուրն էլ քշում-տանում է» եւ այլն:

Երկար տարիներ է, ինչ այս գյուղում աղբահանություն չի կատարվում, որի պատճառով էլ գյուղի առանձին վայրերում, բնակելի տներից ոչ հեռու, աղբակույտեր են գոյանում: 2013 թվականին գյուղի կենտրոնական հատվածներում շուրջ 10 աղբաման է տեղադրվել, որոնք որոշ ժամանակ հետո անհետացել են: Ըստ շնողեցիների՝ աղբամանները կային, սակայն աղբը չէր հեռացվում, եւ դրանց շրջակայքն աղբավայրի էր վերածվել: Այդ պատճառով էլ իրենք աղբամանները հեռացրել են:

Համայնքապետ Հովիկ Սահակյանը խնդրին քաջատեղյակ է: «Խնդիրն օրակարգում է եւ լուծումներ ենք փնտրում»,- ասում է: Քանի որ համայնքային սուղ բյուջեն բավարար չէ, որպեսզի առկա այլ ծախսերին զուգահեռ նաեւ աղբահան մեքենա ձեռք բերեն, սպասում են «Թեղուտ» ՓԲԸ-ի խոստացած մեքենային: Մեքենան ձեռք բերելուց հետո համայնքապետը պատրաստվում է բանակցել Ալավերդու քաղապետարանի հետ, որպեսզի Ալավերդու կենտրոնացված աղբավայրը ծառայի նաեւ իրենց գյուղին:

 

Մեկնաբանություններ (6)

madat
ba hla hima et harcin hasarakakan hncheghutyun en tvel, qnnarkvuma ughiner en man galis, mi qani porcer arvec axpamanneri pahov, heto dzhvarutyunner arachacan dranc datarkelu, ur tanelu, inchov tanelu....naxkini oroq angam aghpahanutyan masin xosq chkar, qicha mnum asen axpe taza geghapetna tapum, mer geghumy ira vaxte axpe iran iran cnder...
Կարո
Մադաթին կխնդրեմ իրեն ու այլոց հարգի, հայատառ գրի...
madat
karoin xndrem ete karevor ban uni aselu` asi,voch te tvyal depqum 10-rd akan baneric xosa
madat
Կարո ջան էսել քու պատվին, ես առողջ քննադատությունը հարգող մարդ եմ....ասում եմ ինչքան լավա որ էս հարցին հասարակական հնչեղություն են տվել ու լուծումներ են փնտրում, ոչ թե առաջվա նման ծածկադմփոց անում.....
mika
ժողովուրդ դուք լավ եք ասում ,բաից կարճ ինչի չեք ասւմ վոր նաղկին գյուղապետի ժամանակ մարդիկ իրենց աղբը գյուղի հրապարակում չեին թափում
ando
իսկ ինչն է փոխվել, կարողա թազա գեղապետնա ասել բերեք հրապարակում աղբը թափեք, թե նախկիննա սովորացրել, էտել Շնողի օրերի աղբը չլինի, որ նոր մաքրած ավլած հրապարակում գիշերով թաքուն աղբ էք թափում...չնայած ինչ տարբերություն որտեղ , եթե աղբահանության խնդիր կա, էտ նույնա ոնցոր տունտ ավլես ու աղբը ավլելով ավլելով տանես լցնես խալուտ տակը ու ասես մեկա տուն մտնողը չի տենում, քու կարճ խելքով եթե մեյդանում աղբ չկար ուրեմը Հայկազը լավ գեղապետ էր, չնայած մեյդանում միշտել աղբա եղել ու գոնե մեյդանը առաջին անգամ թազի օրոքա մաքրվել.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter