HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյանը փարատում է կասկածները. ՊՆ-ն չի մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին

2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գտնվել է Ուկրաինայում՝ Օդեսա քաղաքում: Երբ նա տեսել է Երեւանում կատարված դեպքերի կադրերը, իր մոտ առաջացել է այնպիսի զգացողություն, որն ունեցել է Սպիտակի երկրաշարժն իր աչքերով տեսնելուց հետո: Այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը՝ խոսելով 2008 թ. մարտի 1-2-ին կատարված դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ մասնակցել է տարիներ առաջ ստեղծված նույն հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին (իբրեւ արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ), թեեւ շատ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն կարողացել ստանալ: Գ. Արսենյանն ասաց, որ իր համար կլիներ ողբերգական իրավիճակ, եթե պարզվեր, որ բանակը մասնակցություն է ունեցել այդ դեպքերին, եւ ինքը հանձնաժողովի եւս երկու անդամի հետ վերցրել է պահեստներում ապրանքների շարժի ուսումնասիրության պատասխանատվությունը:

Պատգամավորն ասաց, որ մամուլում կարդացել էր, որ այդ հարցով ստեղծված փաստահավաք խմբի անդամներին թույլ չեն տվել այդ հարցով ուսումնասիրություններ կատարել, եւ իր պարտքն է համարել զանգահարել փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանին ու հրավիրել ՊՆ համապատասխան ստորաբաժանում՝ փաստաթղթերի ուսումնասիրման աշխատանքներին մասնակցելու համար: Գուրգեն Արսենյանն ասաց, որ մերժում է ստացել:

Փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ Գուրգեն Արսենյանն օգտագործել է իր մասնագիտական հնարքները, նույնիսկ «վիզուալ ձեռագրաբանական փորձաքննություն է արել» պարզելու համար՝ արդյոք նույն մարդկանց ստորագրություններն են աստաթղթերում: Այդ ամենից հետո հանգել է եզրակացության, որ ՊՆ թիկունքի ծառայությունները կապ չեն ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ:

«Ես ինքս եմ համոզվել, իմ մասնագիտական գիտելիքների կիրառմամբ եւ ուզում եմ ՀՀ բնակիչներին էլ ասել, որ այդ մի հարցում կասկածները փարատված են»,- ասաց Գ. Արսենյանը:

Մեկնաբանություններ (1)

Նարեկ
Չլինի՞ սենց աղմկում ա, քանի որ նշված հանդերձանքը բաժանվել ա Ծառուկայնի թիկնապահներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter