HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՌԴ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատուժի ազատ տեղաշարժի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից 22 աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք անմիջական շփումների մեջ են գտնվում ինչպես Եվրասիական հանձնաժողովի աշխատանքային խմբի, այնպես էլ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի մասնագետների հետ: Նրանք մի կողմից ուսումնասիրում են ՀՀ պատրաստվածության աստիճանը Մաքսային միությանը անդամակցելու հարցում, մյուս կողմից օգնում են օրենքների նախապատրաստման հարցում՝ անցումը սահում կատարելու համար: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ինչ է քննարկվել ՌԴ վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքերով՝ Եվրասիական հանձնաժողովի մասնագետները առաջիկայում կժամանեն Հայաստան, որպեսզի հանդիպումներ ունենան մասնավոր հատվածի հետ եւ ներկայացնեն մաքսային գործող ռեժիմները եւ այն ամենը, ինչը սպասվում է Մաքսային միությանը անդամակցելուց հետո:

Հաջորդ պայմանավորվածությունը եղել է աշխատուժի ազատ տեղաշարժի վերաբերյալ: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ճանապարհային քարտեզի երկու պայմանագիր, որոնց պետք է միանայինք այն բանից հետո, երբ պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագիրը, մինչ այդ երկկողմանի կստորագրենք երկու այդ պայմանագրերը, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն միջավայր, որպեսզի նրանք չառնչվեն այն դժվարությունների հետ, որոնք հունվարի 1-ից առաջացել են Ռուսաստանի նոր միգրացիոն օրենսդրության ուժի մեջ մտնելով»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

karen
vorpeszi MM kayana vorpes orinakan mijazgayin karuyc ayn petq e bavarari mi qani karevor paymanneri.1.MM varchakan marminner@ chpetq e gtnven miutyan amenamec erkrum-Rusastanum. MM chpetq e unena 1 pashtonakan lezu, nra mej mtnox polor erkrneri lezuner@ petq e unenan havasarazor kargavijak. MM cankacac erkrner mimyanc het harabervelis petq e gorcacen irenc mayreni lezun .MM kentronakan marminneri nistern u ayl handipumner@ petq e varven bolor andam erkrneri lezunerov sinxron targmanutyamb. vorosh mardiq karox en asel,-inchu hamar en bolor ays anharmarutyunner@, erb kareli e pashtonakan lezu hamarel bolorin haskanali rusac lezun. ays depqum rusastann stanum e miakoxmani aravelutyun bolori nkatmamb ,ir bolor hetevanqnerov. Rusastanin petq chi lini sovorel voreve lezu baci irenc lezvic , isk mnacac bolor erkrner@ partavor en sovorel ruseren , dra poxaren kareli e himnovin barelavel mijazgayi karevor lezuneri usucum@,vori aravelutyunnern anherqeli en.erbevice mtacel eq ayn masin ,te inchu Evromiutyan mayraqaxaq e @ndunvac Bryusel@ ayl voch teParz, London kam Berlin qaxaqner@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter