HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի «շտամպային գնահատականները» և վարչապետի անկեղծությունը

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը 2019թ. է, սակայն անցած 5 տարիների ընթացքում 556 կմ-ից կառուցվել է ընդամենը 20 կմ-ը, այսինքն՝ տարեկան միջինը 3-4 կմ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական, որ այդ ճանապարհի կառուցումը մինչեւ վերջնաժամկետի ավարտը կհասցնեն, եթե պարզ թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ նման տեմպերով կառուցումը կավարտվի լավագույնը 2150 թվականին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դուր չեկավ պատգամավորի հարցի վերջին մասը՝ ասելով, թե անտեղի է նման հոռետեսական, «միգուցե նաեւ ծաղրական կանխատեսումները», այնուամենայնիվ նշեց, որ կառավարությունը գիտակցաբար է գնացել այդ դժվարություններին, քանի որ նախապատվությունը տվել են որակով աշխատանքներին:

«Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում չկային այն կարողությունները, որոնք պետք է հնարավորություն տային մեզ, առաջինը՝ նախագծել նման ճանապարհներ: Մենք չունեին գիտելիքներ, չունեինք մասնագետներ եւ չունեինք նորմատիվ ակտեր: Երկրորդ, մենք չունենիք փորձ, գիտելիքներ եւ կարողություններ, թե ինչպես են կառավարվում նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում ճանապարհաային շինարարությունը: Բավականին երկարժամանակ պահանջվեց մեզանից եւ Ասիական բանկի մասնագետներից, որպեսզի մենք գտնենք ճիշտ մոդելը»,-ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, մի քանի անգամ տարբեր մոդելներ են քննարկվել, արդյունքում գտել են ՀՀ-ի համար ընդունելի եւ լավագույն մոդելը, թե ինչպես պետք է կառավարվի ամբողջական պրոցեսը: Ուսումնասիրվել է նաեւ հարեւան Վրաստանի փորձը եւ պարզվել է, որ նմանատիպ խնդիրների բախվել են նաեւ այնտեղ:

«Դա նաեւ բացասական է անդրադարձել 2013թ. տնտեսական աճի ցուցանիշի վրա, որովհետեւ մենք չենք կատարել բավականին մեծ ծավալի կապիտալ ներդրումներ, քանի որ նախապատվությունը տվել ենք որակին: Այս ճանապարհը ՀՀ պատմության մեջ ամենաթանկ ճանապարհն է»,-ավելացրեց վարչապետ Սարգսյանը՝ նշելով, որ այս տարվանից աշխատանքները մեծ թափով կվերսկսվեն:

Վահան Բաբայանը ուրախ էր, որ վարչապետը խոստովանեց կառավարության մեղավորությունը: «Ինչ վերաբերում է 2015թ-ին, Ձեր ասելուց հետո էլ չեմ կարող փոխել իմ կարծիքը, որ այս տարվանից ամեն ինչ նորմալ կգնա, ինչպես շատ-շատ Ձեր տված խոստումներ, ինչպիսիք են՝ Գյումրու տեխնոպարկի, ատոմակայանի երկրորդ բլոկի, Իրան-Հայաստան երկաթուղու եւ այլ հարցերի շուրջ»,-ասաց Վահան Բաբայանը:

Պատգամավորին հակադարձեց վարչապետը. «Ես հասկացա, որ ձեր հարցի նպատակը չէր կայանում նրանում, որ հասկանաք, թե ինչ խնդիրներ ունենք Հայաստանում ժամանակակից ճանապարհաշինարարություն իրականացնելու հարցում, այլ նպատակն էր քաղաքական գնահատականներ հնչեցնելը, որոնք արդեն շտամպային են դարձել եւ բազմաթիվ անգամ կրկնում եք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter