Փետրվարի 27-ին և 28-ին` տեղումներ, մարտի 1-3-ին` առանց տեղումների եղանակ
Փետրվարի 27-ին և 28-ին` շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն. հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 1-3-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել