Դատապարտյալի գույքը յուրացնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին` դրանք յուրացնելով` չի վերադարձրել:
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել