50 մլն դրամի տարածք` «ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակմանն ուղղված» գործունեություն իրականացնելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Որոշումն ընդունելիս, ըստ կառավարությանը, հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող «ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը»:
Հասարակական կազմակերպությանը 275 քառ. մետր մակերեսով տարածք նվիրաբերելու որոշման հիմնավորումը հետևյալն է. «ՀՀ վարչապետին է դիմել Հայաստանի Հանրապետության «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի խորհրդի նախագահը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հալաբյան 24-26 բազմաբնակարանային բնակելի շենքերի առաջին հարկի պոլիկլինիկայի տարածքը 2005 թվականից ի վեր զբաղեցվել է ՀՀ ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի կողմից և, հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակմանն ուղղված գործունեությունը, առաջարկել է համարժեք փոխհատուցման դեպքում նշված տարածքը հատկացնել ԵԿՄ վարչությանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել