HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից». բողոքի ցույց` առողջապահության նախարարության շենքի առջև

«Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից» ֆեյսբուքյան նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ընկերներ, հաշվի առնելով առողջապահության նախարարության վերջին հայտարարությունը, համաձայն որի, մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի, կարևոր ենք համարում արտահերթ բողոքի ցույց կազմակերպելը Առողջապահության նախարարության շենքի առջև և բացատրություն պահանջելը այդ որոշման առնչությամբ: 

Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները:

Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:

Հասկանալի պատճառներով անընդունելի համարելով այս ամենը` կոչ ենք անում բոլորիդ վաղը՝ փետրվարի 28-ին` ժամը՝ 13:00-ին, լինել Առողջապահության նախարարության շենքի առջև՝ ոլորտի պատասխանատուներին ցույց տալու մեր դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ և պահանջելու կասեցնել այն: Խնդրում ենք հնարավորինս լայն շրջանակներում տարածեք տեղեկատվությունը:
Յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է»:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Լրիվ են ցնդել դրանք, ուզում են համբերության բաժակի մեջ խեղդվել, թե՞ իրենց միլիոններից ու շքեղ ունեցվածքից են հոգնել, յանուկովիչից դաս չքաղեցի՞ն... մարդ եղեք
TATEV
MARDIK LRIV PARAP EN MNACEL,CHGITEN INCH ANEN,PETUTYUN@ TOX ASHXATANQOV APAHOVVI VOR ZBAXVEN MI QICH

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter