Գորիսի և Ստեփանավանի ճանապարհներին մերկասառույց է, Տավուշի և Նոյեմբերյանի շրջաններում՝ մառախուղ
Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարիn 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, նախարարության հավաստմամբ, ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել