Սամբիստները՝ ըմբշամարտիկներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները հայ սամբիստների ու սամբո մարզաձևի երկրպագուների անունից ի սրտե շնորհավորում են Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում բրենզե մեդալ նվաճած Ռուդիկ Մկրտչյանին և պատվո ամենաբարձր պատվանդանին կանգնած ու մոլորակի չեմպիոն հռչակված Ռաֆիկ Մանուկյանին ու Նարեկ Խաչատրյանին:
Անչափ ոգևորող է մեր մարզիկների հաջողությունը, պարտավորեցնող` ապագա մրցումներում նման բարձունք նվաճելու և Հայոց եռագույնը ի տես աշխարհի ծածանելու համար:
Նոր հաղթանակների մաղթանքով և գործընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով`
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել