
Լ. Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը զբաղված է բացառապես թալանով»
Կիմա Խաչատրյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «2008 թվականի այս օրը, իշխանությունները կրակ բաց թողեցին ժողովդրի վրա: Այսօր շատ համեմատություններ են արվում Ուկրաինայի դեպքերի հետ: 2008 թվականի մարտի մեկին, հայ ժողովուրդը նույնքան հերոսական գտնվեց, որքան Ուկրաինայի բնակչությունը: Խախտելով Սահմանադրությունը՝ իշխանությունները 2008 թվականին հայտարարեցին արտակարգ դրություն: Ժողովրդի դեմ հանեցին ՀՀ զինված ուժերին` բանակին: Այդպես չեղավ Ուկրաինայում: ՀՀ իշխանություններին հաջովեց անել այն, ինչը Ուկրաինայի իշխանություններին չհաջողվեց»,- իր ելույթը այսպես սկսեց ընդդիմադիր պատգամավորը:
«Սերժ Սարգսյանը գտնվում է կատարյալ մեկուսացման մեջ: Բոլորը ականատես են եղել, որ մենք քննարկամն դրեցինք գազային ավատյուրայի հարցը, մարտի մեկի սպանությունների դեպքերի բացահայտման պահանջը և այլ աղմկալի բացահայտումներ: Կոնգրեսի մթնոլորտը նպաստել է այս հանահավաքին: Ես այլևս չեմ բացառում, որ չորսի ձևաչափը կդնի Սերժ Սարգսյանի պաշտոնականության հարցը»,- նշեց Զուրաբյանը:
Վերջինս ասաց, որ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր հատվածները:
«Սերժ Սարգսյանը զբաղված է բացառապես թալանով: Նրա և իր բարեկամական համակարգի անհագուրդ տենչի պատճառով կորցրել է անգամ խոշոր ձեռնարկատերերի աջակցությունը: Ստեղծել են փողահավաքի նորանոր սխեմաներ. կարմիր գծեր, արագաչափեր, գազի և էլեկտրաէներգիայի բարձր գներ: Սա կբազմանա այնքան ժամանակ, ինչքան դեռ մենք կհանդուրժենք»,- ավարտեց Լևոն Զուրաբյանը:
Մեկնաբանել