Հրանտ Բագրատյան. «Հայաստանը ծակ դանայան տակառի եմ նմանեցնում»
Կիմա Խաչատրյան
Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսեց պարտադիր կուտակային համակարգի մասին: Նա ներկայացրեց Սերժ Սարգսյանի վեց տարի առաջ մշակած ծրագրերը:
«Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ աշխատավարձերը պետք է կրկնապատկեր, սակայն պատկերը հակառակն է: Հայաստանը ես նմանեցնում եմ ծակ դանայան տակառի հետ: Սիստեմը էսպիսին է: Մենք էնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ: Որևէ ձևով ազդել այդ ամենի վրա անհնար է: Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել: Սա միակ դեպքն է, որ Ռուսաստանը կուզենար այստեղ իսկական ժողովրդավար հասարակություն տեսներ»,- նշեց Հ. Բագրատյանը:
Նա նաև ասաց, որ ներկայիս իշխանությունների ողջ փիլիսոփայությունն այն է, որ հասարակությունը վատ ապրի, այլապես ժողովուրդը կսկսի դեմոկրատիա պահանջել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել