HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետն էլի ծիծաղելի վիճակում է հայտնվել

«ՉԻ» տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, համաձայն որոնց՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղակի կատաղեցրել է ոչ թե Հրանտ Բագրատյանի համեմատությունը կոշիկի ձախ թայի հետ, այլ այն ճշմարտությունը, որը բացահայտել է Բագրատյանն առ այն, որ Տիգրան Սարգսյանն իր տնտեսագիտական թեմայով մի գիրքն ուղղակի արտագրել է Ալեքսանդր Չերեմիխինից։

Ինչպես փոխանցում են «ՉԻ» աղբյուրները, վարչապետի շրջապատն այժմ զբաղված է տարբեր «կանալների» փնտրտուքով, որպեսզի եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց զանգահարի Գայդարի ինստիտուտ և ցանկանա զրուցել Չերեմիխինի հետ, վերջինս կտրականապես հերքի Բագրատյանի արած հայտարարությունը։

Ըստ լուրերի, սակայն, երեկվա դրությամբ «կապավորներին» Չերեմիխինը մերժել է՝ ասելով, որ ինքը չի կարող կոծկել ակնհայտ փաստերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter