HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Օրինաց երկրի» ցուցակը գծագրվել է

Ամառային հանգիստը նախընտրական աշխատանքներին են ծառայեցնում «Օրինաց երկիր կուսակցությունում: Վերջին շրջանում ավելի հաճախ են հրավիրում ժողովներ, որոնց ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տալիս մասնավորապես պատգամավորներին ու նախարարներին, որ ամեն ինչ անեն մարզային գրասենյակները համալրելու համար:

«Հրապարակի» տեղեկություններով՝ արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը: Այն, բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հաջորդը Հեղինե Բիշարյանն է, ապա՝ Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Մարգարյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, հնարավոր է՝ ցուցակում ընդգրկվի նաեւ «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter